Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 31-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 1-ին կետում «ոչ պակաս 200,0 (երկու հարյուր) դրամից,» բառերը փոխարինել «200,0 (երկու հարյուր) դրամ» բառերով,
2)որոշման 2-րդ կետում «ոչ պակաս 50,0 (հիսուն) դրամից:» բառերը փոխարինել «50,0 (հիսուն) դրամ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |