Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սերգեյ Նիկոլաևիչ Ռոմանովի (ծնված՝ 1972 թվականի հոկտեմբերի 02-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 8/15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23102018-07-0063 վկայական, տրված 2018 թվականի հոկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարակատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 21-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024KLF3US, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 21-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարակատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սերգեյ Նիկոլաևիչ Ռոմանովին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 8/15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 430,7 քառ.մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 58,9 քառ.մետր, թիվ 3 ավտոտնակը՝ ընդհանուր 30,7 քառ․մետր և թիվ 4 պարիսպը՝ ընդհանուր 1,8 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սերգեյ Նիկոլաևիչ Ռոմանովին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 8/15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Սերգեյ Նիկոլաևիչ Ռոմանովին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 8/15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 430,7 քառ.մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 58,9 քառ.մետր, թիվ 3 ավտոտնակը՝ ընդհանուր 30,7 քառ․մետր և թիվ 4 պարիսպը՝ ընդհանուր 1,8 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 323 097 (մեկ միլիոն երեք հարյուր քսաներեք հազար իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սերգեյ Նիկոլաևիչ Ռոմանովին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: