Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Ռուբեն Հրայրի Հովհաննիսյանին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ Այգեգերծական տարածքի թիվ 18 հասցեի հողամասում 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 112 շինարարության թույլտվությամբ տրված մանսարդային հարկով մեկ հարկանի բնակելի տան, օժանդակ շինության կառուցման և ավտոտնակի վերակառուցման՝ ընդլայնման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Հրայրի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: