Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N 11-Ն հրամանը, որոշում եմ.
1․Համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը և գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 258-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: