Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանի (ծնված՝ 1962 թվականի օգոստոսի 29-ին) լիազոր ներկայացուցիչ Մերի Լեոնիդի Աբելյանի (ծնված՝ 1972 թվականի նոյեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24012019–07–0144 վկայական, տրված 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023QABLNA, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 27-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1999 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 լողավազանը՝ 11,26 քառ․մետր, թիվ 2 պարիսպը՝ 12,74 քառ.մետր, թիվ 3 հարթակը՝ 2,98 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր 168-րդ թաղամաս, թիվ 14:
2.Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի գյուղ Ձորաղբյուր 168-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1999 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 լողավազանը՝ 11,26 քառ․մետր, թիվ 2 պարիսպը՝ 12,74 քառ.մետր, թիվ 3 հարթակը՝ 2,98 քառ.մետր արտաքին մակերեսներով համարել օրինական:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա::
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: