Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Էդգար Սամուելի Առաքելյանի (ծնված 2002 թվականի հունիսի 14-ին) լիազոր անձ Հարություն Վահեի Գևորգյանի (ծնված 1976 թվականի ապրիլի 18-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ սեփականության իրավունքով Էդգար Սամուելի Առաքելյանի պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04032024-07-0149, տրված 2024 թվականի մարտի 4-ին) 600,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով Էդգար Սամուելի Առաքելյանին օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող, վերջինիս կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 4/1 հասցեում գտնվող՝ 114,73 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  թիվ 07-042-0215-0052 վկայական, տրված 2024 թվականի հուլիսի 1-ին): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 7-ի թիվ 67-Ա որոշումը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ձորաղնյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 3 հասցեի  499,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Ռաֆայել Կառլենի Կարապետյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23062022-07-0167 վկայական, տրված՝ 2022 թվականի հունիսի 23-ին) և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 5 հասցեի 818,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Լուսինե Հենրիկի Սիմոնյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29022024-07-0047 վկայական, տրված՝ 2021 թվականի փետրվարի 15-ին) համաձայնություններն այն մասին, որ իրենց հողամասերին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 4/1 հասցեի 114,73 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Էդգար Սամուելի Առաքելյանին, որոշում եմ.

1.Էդգար Սամուելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող 600,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 215-րդ թաղամասի թիվ 4/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 114,73 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետվող և օգտագործվող Էդգար Սամուելի Առաքելյանին` կադաստրային արժեքով:

2.Սահմանել, որ հողօգտագործող Էդգար Սամուելի Առաքելյանը, սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 509 608 (հինգ հարյուր ինը հազար վեց հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործող Էդգար Սամուելի Առաքելյանի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Էդգար Սամուելի Առաքելյանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner