Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 դեկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանի (ծնված՝ 1984 թվականի սեպտեմբերի 05-ին), Արամայիս Սուրենի Հովաննիսյանի (ծնված՝ 1957 թվականի հունիսի 01-ին), Շողիկ Թորոսի Հովաննիսյանի (ծնված՝ 1959 թվականի հունիսի 15-ին), Լիլիթ Արամայիսի Հովաննիսյանի (ծնված՝ 1982 թվականի մարտի 18-ին), և Արմինե Արամայիսի Հովաննիսյանի (ծնված՝ 1989 թվականի հոկտեմբերի 15-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27072021-07-0088 վկայական, տրված 2012 թվականի հոկտեմբերի 2-ին, «ԳԵՈԿԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  2024 թվականի նոյեմբերի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024EJTU5R, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 28-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2013 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 228,4 քառ․ մետր և  թիվ 6, 7 և 8 պարիսպները՝ ընդհանուր 8,6 քառ.մետր արտաքին մակերեսներով։  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 

1.Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2013 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 228,4 քառ․ մետր և  թիվ 6, 7 և 8 պարիսպները՝ ընդհանուր 8,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:   

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 540 926 (հինգ հարյուր քառասուն հազար ինը հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիաննա Արամայիսի Կիրակոսյանին, Արամայիս Սուրենի Հովաննիսյանին, Շողիկ Թորոսի Հովաննիսյանին, Լիլիթ և Արմինե Արամայիսի Հովաննիսյաներին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner