Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Բորիս Սերգեյի Աղաբեկյանի (ծնված՝ 1954 թվականի հունվարի 16-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի 0,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու և օրինականացնելու նշված հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13102023–07–0004 վկայական, տրված 2023 թվականի հոկտեմբերի 13-ին):
Կատարված ուսումնասիրությունից և պարզվել է, որ Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի 0,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է՝ թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 638,01 քառ.մետր, թիվ 2 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 152,1 քառ․մետր, թիվ 3 լողավազանը՝ 35,20 քառ․մետր, թիվ 4 հենապատը՝ ընդհանուր 10,32 քառ․մետր, և թիվ 5 պարիսպը՝ ընդհանուր 9,52 քառ․մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ սեփականության իրավունքով Բորիս Սերգեյի Աղաբեկյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0,1 հա մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար:
2.Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի 0,1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 1/4:
3.Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 1/4 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 638,01 քառ.մետր, թիվ 2 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 152,1 քառ․մետր, թիվ 3 լողավազանը՝ 35,20 քառ․մետր, թիվ 4 հենապատը՝ ընդհանուր 10,32 քառ․մետր և թիվ 5 պարիսպը՝ ընդհանուր 9,52 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 4 402 800 (չորս միլիոն չորս հարյուր երկու հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, N 900105221213 հաշվին` 1 500 958 (մեկ միլիոն հինգ հարյուր իննսունհինգ հազար ինը հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`
1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,
2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բորիս Սերգեյի Աղաբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: