Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 95-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 21-24-րդ կետերը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ավագանու իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով ստեղծել մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել հանձնաժողովների անհատական կազմը՝
1)Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Գևորգյան Գրիշա,
բ. Բլեյան Վարսենիկ,
գ. Գրիգորյան Հուսիկ,
դ. Մարտիրոսյան Կարինե
2)Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, բնության պահպանության և տրանսպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Մարկոսյան Գոռ,
բ. Բաղդասարյան Գասպար,
գ. Գևորգյան Արկադի,
դ. Հասոյան Քյալո:
3)Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Պապանյան Արթուր,
բ. Մելքումյան Գայանե,
գ. Մարգարյան Մետաքսյա,
դ. Երիցյան Լուսինե:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին» թիվ 36-Ա որոշումը: