Ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ, համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել գույքահարկի գծով արտոնություն սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքում հաշվառված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում` Ջրվեժ համայնքում հաշվառված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են սույն որոշման 2-րդ կետում նշված անձինք` նվազեցնելով արտոնություն սահմանելու օրվա դրությամբ գույքահարկի գծով առկա հարկային պարտավորությունները: 2. Սույն որոշմամբ սահմանված գույքահարկի գծով արտոնությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքների վրա: 3. Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում սույն որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ` ըստ գույքահարկի արտոնություն ստացած անձի ընտանիքի ցանկության: |