Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 հոկտեմբերի 2024 թվականի N 11

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 25-ը կայանալիք սուբվենցիաների ծրագրերի՝ այդ թվում, Ջրվեժ համայնքում Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման,  Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցման, Ջրվեժ բնակավայրում ջրամատակարարման ցանցի կառուցման և Ջրվեժ բնակավայրում ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայնքի համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayk@gmail.com), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան:

Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2024 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76,

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 055-735-553 հեռախոսահամարներով:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner