Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի առաջին մասի պահանջով և հաշվի առնելով քաղաքացի Մարտիկ Սամվելի Հարությունյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Մարտիկ Սամվելի Հարությունյանի միջև 2013 թվականի հուլիսի 31-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/95 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում`Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/95 հասցեում գտնվող գույքի նկատմամբ վարձակալության պայմանագրի դադարեցման համար: