Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վալենտինա Գառնիկի Պողոսյանի (ծնված՝ 1957 թվականի հուլիսի 07-ին) լիազոր ներկայացուցիչ Ավետիս Կարապետի Չիլինգարյանի (ծնված՝ 1974 թվականի դեկտեմբերի 24-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Վալենտինա Գառնիկի Պողոսյանին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժի 1-ին այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 7 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 435389 վկայական, տրված 2002 թվականի սեպտեմբերի 04-ին, «ՅԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024BEDT7N, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 30-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՅԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Վալենտինա Գառնիկի Պողոսյանին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժի 1-ին այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 7 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը` ընդհանուր 81,6 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 1,9 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վալենտինա Գառնիկի Պողոսյանին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժի 1-ին այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 7 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Վալենտինա Գառնիկի Պողոսյանին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժի 1-ին այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 7 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 202-րդ թաղամաս, թիվ 6: 

2.Վալենտինա Գառնիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 202-րդ թաղամասի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը` ընդհանուր 81,6 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 1,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 191 627 (մեկ հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վալենտինա Գառնիկի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner