Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 11 հերթական նիստի օրակարգը`
1.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3.Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4.Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2019 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին:
5.Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
6.Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
7.2019 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին:
8.Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին:
9.Ջրվեժ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
10.Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
11.Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին: