Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով 355,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0116 կադաստրային ծածկագրով 1375,0 քառ.մետր (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20022025-07-0141 վկայական, տրված՝ 2025 թվականի փետրվարի 20-ին) մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր Արտավազդ Թաթուլի Մնացականյանի խնդրանքը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0157 կադաստրային ծածկագրով 975,0 քառ.մետր մակերեսով հողակտորի սեփականատեր Նունե Վլադիմիրի Տոպալյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092024-07-0007 վկայական, տրված՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին) համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով 355,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Արտավազդ Թաթուլի Մնացականյանին, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով 355,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով 355,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Արտավազդ Թաթուլի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0333-0116 կադաստրային ծածկագրով 1375,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, իր կողմից փաստացի տիրապետվող, օգտագործվող և որպես իր հողամաս մուտք գործելու հնարավորություն ապահովող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0184 կադաստրային ծածկագրով 355,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 19 714 (տասնինը հազար յոթ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Արտավազդ Թաթուլի Մնացականյանին: 13 853