Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 02-ի «Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով Ջրվեժ համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 6-Ա որոշումը և 2022 թվականի հոկտեմբերի 06-ի «Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 4 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը, համաձայն հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել 2022 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 11։00-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատվությունը դնել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի վրա։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: