Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վազգեն Սմբատի Մկրտչյանի (ծնված՝ 1978 թվականի դեկտեմբերի 24-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 14/13 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 26,3 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 19,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25122024-07-0077 վկայական, տրված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ և 35-րդ կետերով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա և 2024 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 125-Ա որոշումները, որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 14/13 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 26,3 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 19,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով, օտարել կառույցն իրականացրած ու այն փաստացի տիրապետող և օգտագործող Վազգեն Սմբատի Մկրտչյանին:
2.Սահմանել, որ հողօգտագործող Վազգեն Սմբատի Մկրտչյանը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում պետք է վճարի 26,3 քառ.մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 425 445 (չորս հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ շինության՝ 19,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի, արժեքը՝ 62 517 (վաթսուներկու հազար հինգ հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը և շինությունը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վազգեն Սմբատի Մկրտչյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: