Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 մայիսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Ասյա Սերգեյի Բրոյանի (ծնված՝ 1959 թվականի դեկտեմբերի 10-ին), Աշխեն Թեմուրազի Խումարյանի  (ծնված՝ 1983 թվականի հունվարի 12-ին), Մայա Թեմուրազի Խումարյանի (ծնված՝ 1984 թվականի սեպտեմբերի 22-ին) և Գևորգ Թեմուրազի Խումարյանի (ծնված՝ 1996 թվականի սեպտեմբերի 23-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27122021-07-0133 վկայական, տրված 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024HTMECW, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 29-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ասյա Սերգեյի Բրոյանին, Աշխեն, Մայա և Գևորգ Թեմուրազի Խումարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2012-2020 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 25,1 քառ․մետր, թիվ 2 բնակելի տունը և ծածկը՝ ընդհանուր 36,8 քառ․մետր և թիվ 4 պարիսպը՝ 8,1 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված մեկ դուռ և երեք պատուհան։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ասյա Սերգեյի Բրոյանին, Աշխեն, Մայա և Գևորգ Թեմուրազի Խումարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված մեկ դռան և երեք պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ասյա Սերգեյի Բրոյանին, Աշխեն, Մայա և Գևորգ Թեմուրազի Խումարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեի  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 25,1 քառ․մետր, թիվ 2 բնակելի տունը և ծածկը՝ ընդհանուր 36,8 քառ․մետր և թիվ 4 պարիսպը՝ 8,1 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ դուռը և երեք պատուհանները, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 226 858 (երկու հարյուր քսանվեց հազար ութ հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ասյա Սերգեյի Բրոյանին, Աշխեն, Մայա և Գևորգ Թեմուրազի Խումարյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner