Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Էմմա Հուսիկի Սիմոնյանի ծնված՝ 1938 թվականի մայիսի 11-ին), Առուշան Վահրամի Սիմոնյանի (ծնված՝ 1960 թվականի ապրիլի 2-ին), Գայանե Գեղամի Խաչատրյանի (ծնված՝ 1961 թվականի հոկտեմբերի 7-ին), Էմմա Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1985 թվականի փետրվարի 11-ին), Հայարփի Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1986 թվականի հունիսի 27-ին), Վահրամ Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1988 թվականի մայիսի 22-ին) և Անի Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1991 թվականի հոկտեմբերի 7-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 42 հասցեի՝ իրենց կողմից փաստացի օգտագործվող 1317,4 քառ.մետր մակերեսով տնամերձ հողակտորի նկատմամբ (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Էմմա Հուսիկի Սիմոնյանի, Առուշան Վահրամի Սիմոնյանի, Գայանե Գեղամի Խաչատրյանի, Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյանների կողմից փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի չափը կազմում է 1317,4 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 1300,0 քառ.մետրի փոխարեն: 

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էմմա Հուսիկի Սիմոնյանին, Առուշան Վահրամի Սիմոնյանին,  Գայանե Գեղամի Խաչատրյանին, Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյաններին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.

1.Ճանաչել Էմմա Հուսիկի Սիմոնյանի, Առուշան Վահրամի Սիմոնյանի,  Գայանե Գեղամի Խաչատրյանի, Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 42 հասցեի՝ փաստացի օգտագործվող 1317,4 քառ.մետր մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner