Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով քաղաքացիներ Պետրոս Վոլոդի Առաքելյանի, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանի և Նունե Պետրոսի Առաքելյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 09-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 13-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում «թիվ 3 բնակելի տունը՝ 66,0 քառ․մետր» բառերը փոխարինել «թիվ 3 բնակելի տունը և մանսարդային հարկ ընդհանուր 127,7 քառ․մետր» բառերով և որոշման 1-ին կետում «թիվ 3 բնակելի տունը՝ 66,0 քառ․մետր» բառերը փոխարինել «թիվ 3 բնակելի տունը և մանսարդային հարկ ընդհանուր 127,7 քառ․մետր» բառերով,
2)որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «86 831 (ութսունվեց հազար ութ հարյուր երեսունմեկ)» բառերը փոխարինել «161 427 (մեկ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր քսանյոթ)» բառերով,
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: