Այսօր: Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1037-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2023 թվականի N 1037-Ա

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Թամարա Ապավենի Զաքարյանը՝ Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-002 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 56,04 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 74,03 քառ.մետր) իրեն օտարելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի  21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 95-Ա որոշումը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Թամարա Ապավենի Զաքարյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-002 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 56,04 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 74,03 քառ.մետր), օտարել՝ նախապատվություն տալով Թամարա Ապավենի Զաքարյանին, ընդ որում՝ հաշվի առնելով այն, որ բնակարանը կառուցվել է մինչև 2001 թվականը և 2001 թվականից հետո կառուցապատում չի իրականացվել, այն տրամադրել անհատույց սեփականության իրավունքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29122020-07-0151, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

2.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ Թամարա Ապավենի Զաքարյանի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թամարա Ապավենի Զաքարյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner