Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2011 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
abortion pill abortion pill abortion pill
Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և քաղաքացիների դիմումները,
       Համայնքի ավագանին որոշում է.
1.  Հաստատել համայնքի ղեկավարի կողմից համայնքի հողերի ժամանակավոր սխեմայում ներկայացված հետևյալ փոփոխությունները.
1) Քաղաքացի Սահակ Սարգսի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող 24-րդ փողոցի թիվ 27 (կադաստրային համար 126-029)` 3217,0 քառ.մ մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողակտորը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով:
2) Քաղաքացի Վահան Մոսկովի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 3-րդ դաշտի թիվ 10/40 (կադաստրային համար 327-043)` 2976,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (վարելահողը) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով:
3) Քաղաքացի Վահան Մոսկովի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 2-րդ դաշտի թիվ 6/14 (կադաստրային համար 339-067)` 1249,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (այգի) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով:
2.  Դիմել Կոտայքի մարզպետին, համայնքի ավագանու կողմից համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարված փոփոխությունները գործող կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու խնդրանքով:
 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner