Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Սվետլանա Գրիշայի Մաթևոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Սվետլանա Գրիշայի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի թիվ 68 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 500,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 12-րդ փողոց, թիվ 68, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 500,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 12-րդ փողոց, թիվ 68/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Սվետլանա Գրիշայի Մաթևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: