Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Արմանուշ Սեդիկի Մարկոսյանը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 45,98 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 61,55 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 82,62 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06022020-07-0095, տրված 2020 թվականի փետրվարի 6-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Արմանուշ Սեդիկի Մարկոսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 45,98 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 61,55 քառ.մետր) որը կառուցվել է մինչև 2001 թվականը՝ նշված տան սպասարկման 82,62 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի հետ միասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19022020-07-0116, տրված 2020 թվականի փետրվարի 19-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով Արմանուշ Սեդիկի Մարկոսյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 61,55 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 61,55 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 21,07 քառ.մետր մակերեսով հողամասը օրենքով սահմանված կարգով օտարել նրան՝ ուղղակի վաճառքի ձևով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: