Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սերժիկ Արամի Հայիրյանի (ծնված՝ 1950 թվականի սեպտեմբերի 1-ին), Նելլա Վլադիմիրի Հայիրյանի (ծնված՝ 1951 թվականի ապրիլի 12-ին), Ելենա Սերժիկի Հայիրյանի (ծնված՝ 1973 թվականի հոկտեմբերի 21-ին), Արմեն Սերժիկի Հայիրյանի (ծնված՝ 1975 թվականի հոկտեմբերի 04-ին) և Լուսինե Սերժիկի Հայիրյանի (ծնված՝ 1990 թվականի մարտի 07-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2505887 վկայական, տրված 2008 թվականի հունիսի 25-ին, անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024FTTN5K, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 06-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 92,7 քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 8,5 քառ․մետր, թիվ 4, 5 աստիճանահարթակները՝ ընդհանուր 4,8 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 1,3 քառ.մետր, թիվ 8, 9, 10 հենապատերը՝ 5,2 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված երկու դուռ և տասը պատուհան։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երկու դռների և տասը պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 24 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 92,7 քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 8,5 քառ․մետր, թիվ 4, 5 աստիճանահարթակները՝ ընդհանուր 4,8 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 1,3 քառ.մետր, թիվ 8, 9, 10 հենապատերը՝ 5,2 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված երկու դուռը և տասը պատուհանները, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 371 681 (երեք հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սերժիկ Արամի Հայիրյանին, Նելլա Վլադիմիրի Հայիրյանին, Ելենա, Արմեն և Լուսինե Սերժիկի Հայիրյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: