Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 20-ի թիվ 1/փ-65 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ Արևիկ Ջանիբեկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 07–042–0326-0012 կադաստրային համարի 2948,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում