Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Սեյրան Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 1-ին զանգված, 1բ թաղամաս, թիվ 1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0157-0095, «Վեկտոր Պլյուս» գույքային հարկերի բազայում՝ 07-042-0157-0047) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2014-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 47 864 (քառասունյոթ հազար ութ հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 35 327 (երեսունհինգ հազար երեք հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 12 537 (տասներկու հազար հինգ հարյուր երեսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Սեյրան Վռամի Շահբազյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 16։20-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սեյրան Վռամի Շահբազյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։