Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասի, 2191 հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Արարատ Արիստակեսի Անուշավանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացրել է շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որոշում եմ.
1.Արարատ Արիստակեսի Անուշավանյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Արարատ Արիստակեսի Անուշավանյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Արարատ Արիստակեսի Անուշավանյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Արարատ Արիստակեսի Անուշավանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: