Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 45-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 14-ի N 1/փ-120 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող՝ «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0357-0081 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներից հողերից 960.6 քառ. մետր մակերեսով հատվածը, 07-057-0357-0083 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը՝ 94.6 քառ. մետր մակերեսով և 07-057-0357-0023, 07-057-0357-0060 կադաստրային ծածկագրով՝ համապատասխանաբար՝ 4100.0 քառ. մետր և 1227.0 քառ. մետր մակերեսներով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի:

2.Հայաստանի Հանրապետության Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1)«ԳԻՐՔ 1, ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ, ՄԱՍ III. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «18. ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ /ՕԺԱՆԴԱԿ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ/» կետի «18.1. Նախագծով սահմանված գործառնական գոտիներ, դրանցում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) ձևեր և կառուցապատման չափորոշիչներ» ենթակետի «1 Անհատական բնակելի կառուցապատման գոտի»՝

ա․ «Թույլատրելի օգտագորման ձևեր» պարբերությունում «փոքրածավալ արտադրական ձեռնարկություններ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, փոշու, վնասարար արտանետումների հետ» բառերից հետո լրացնել «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0083, 07-057-0357-0060, 07-057-0357-0058 կադաստրային ծածկագրերով հողամասերում գլխավոր հատակագծով նախատեսված բնակելի կառուցապատման հատվածներում վերը նշվածից բացի նաև բազմաբնակարան բնակելի տներ:» բառերով:

բ․«Կառուցապատման չափորոշիչներ՝» պարբերությունում «մինչև թեք տանիքի պիպը`  ոչ ավելին քան 5.4 մ » բառերից հետո լրացնել «իսկ 07-057-0357-0023,  07-057-0357-0083, 07-057-0357-0060, 07-057-0357-0058  կադաստրային ծածկագրով հողամասերի գլխավոր հատակագծով նախատեսված բնակավայրի բնակելի կառուցապատման հատվածում վերը նշվածից բացի նաև շենքերի և շինությունների, բազմաբնակարանների հարկայնությունը և բարձրությունը բոլոր հիմնական կառույցների համար մինչև յոթ հարկ (ներառյալ 7-րդ հարկը), բարձրությունը հողի մակերևույթից մինչև հարթ տանիքի վերևը` ոչ ավելին քան 27 մ, մինչև լանջավոր տանիքի պիպը` ոչ ավելին քան 29 մ»  բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner