Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Զովք գյուղին ոռոգման ջուր մատակարարող ջրհան կայանի խորքային պոմպն ամբողջությամբ շարքից դուրս է եկել՝ հորի մասնակի փլուզմամբ, ինչի արդյունքում առաջացել է անհրաժեշտություն դրանց հիմնանորոգման, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 2 413 000 (երկու միլիոն չորս հարյուր տասներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքի Զովք գյուղի ջրհան կայանի խորքային պոմպի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |