Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահնաջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1/փ-187 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Վահագն Արմենի Սիմոնյանի սեփականությունը հանդիսացող 07-042-0379-0006 կադաստրային համարի 2599,71 քառ․մետր հողամասից (որից 2408,24 քառ․մետր մակերեսով հատվածը հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության վարելահող, իսկ 191,47 քառ․մետր մակերեսով հատվածը հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք) 1011,99 քառ․մետր և 615,3 քառ․մետր մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հատվածների նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:այնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |