|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հունիսի 2018 թվականի N 30-Ա |
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի մարտի 20-ի N 36 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող 07-042-0460-0010 կադաստրային ծածկագրով հողամասից 4,39 հեկտար մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը փոխադրել գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողերի կատեգորիա: 2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող 07-042-0462-0002 կադաստրային ծածկագրով 0,885035 հեկտար մակերեսով հողամասը ջրային հողերի կատեգորիայից փոխադրել գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողերի կատեգորիա: 3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
|
Կողմ -9 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -2 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|