Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Սաթենիկ Սերժի Սարգսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 1, 3, 5 հասցեի հողամասում 2021 թվականի մարտի 23-ի թիվ 37 շինարարության թույլտվությամբ տրված մանսարդային հարկով երկհարկանի բնակելի տան, ավտոտնակի կառուցման և օժանդակ շինության վերակառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի մարտի 25-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սաթենիկ Սերժի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: