Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացի Անուշ Վիկտորի Կաղինյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0106-0031 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0,569 հա մակերեսով վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ջերմոց և նրան սպասարկող շինություններ կառուցելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |