Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 691-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 691-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Էմիլյա Խաչիկի Մինասյանի (ծնված՝ 1953 թվականի հունվարի 20-ին) լիազոր ներկայացուցիչ Հայկ Մայիսի Վարդանյանի (ծնված՝ 1965 թվականի դեկտեմբերի 05-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Էմիլյա Խաչիկի Մինասյանին պատկանող Աբովյանի շրջանի Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 91 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի մայիսի 17-ին տրված թիվ Հ-5794 արխիվային տեղեկանքը, անհատ ձեռնարկատեր Սոֆիա Ավագյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20249VBEQR, մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 18-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Սոֆիա Ավագյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Էմիլյա Խաչիկի Մինասյանին պատկանող Աբովյանի շրջանի Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 91 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2003 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 658,9 քառ․մետր և թիվ 2 ջրավազանը՝ 27,6 քառ.մետր արտաքին մակերեսներով։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Էմիլյա Խաչիկի Մինասյանին պատկանող Աբովյանի շրջանի Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 91 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Էմիլյա Խաչիկի Մինասյանին պատկանող Աբովյանի շրջանի Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 91 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Էկոլոգ այգեգործական ընկերություն, թիվ 91: 

2.Էմիլյա Խաչիկի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Էկոլոգ այգեգործական ընկերության թիվ 91 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2003 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 658,9 քառ․մետր և թիվ 2 ջրավազանը՝ 27,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 840 629 (մեկ միլիոն ութ հարյուր քառասուն հազար վեց հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Էմիլյա Խաչիկի Մինասյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner