Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արմենուհի Ներսեսի Կալպակյանի (ծնված՝ 1940 թվականի օգոստոսի 12-ին), Մարիամ Միհրանի Ալթունյանի (ծնված՝ 1967 թվականի հուլիսի 04-ին), Հրանտ Միհրանի Ալթունյանի (ծնված՝ 1962 թվականի հունիսի 04-ին) և Սերժ Ալթունյանի (ծնված՝ 1971 թվականի հուլիսի 29-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ջրվեժ այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 4 հասցեի` Արմենուհի Ներսեսի Կալպակյանի, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյանների և Սերժ Ալթունյանի կողմից փաստացի օգտագործվող 614,4 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ և օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի սեփականության իրավունքի վկայագիր և ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրեր, վավերացված 2024 թվականի մայիսի 17–ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024QYQ9CD, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 16-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արմենուհի Ներսեսի Կալպակյանին, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյաններին և Սերժ Ալթունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 4 հասցեի փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 614,4 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 512,0 քառ.մետր մակերեսի փոխարեն և նշված հողակտորում 1984 թվականին ինքնակամ կառուցվել են թիվ 1 բնակելի տունը՝ 287,19 քառ․մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 19,13 քառ.մետր,  թիվ 3 զուգարանը՝ 4,15 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 4,15 քառ.մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1 կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմենուհի Ներսեսի Կալպակյանին, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյաններին և Սերժ Ալթունյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, հաշվի առնելով այն, որ Արմենուհի Ներսեսի Կալպակյանին, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյաններին և Սերժ Ալթունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ճանաչել Արմենուհի Ներսեսի Կալպակյանի, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյանների և Սերժ Ալթունյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 4 հասցեի` փաստացի օգտագործվող 102,4 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ, որն իր կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Արմենուհի Ներսեսի Կալպակյանին, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյաններին և Սերժ Ալթունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 4 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 1-ին այգեգործական զանգված, 1-ին թաղամաս, թիվ 4:

3.Արմենուհի Ներսեսի Կալպակյանին, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյաններին և Սերժ Ալթունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1984 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 287,19 քառ․մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 19,13 քառ.մետր,  թիվ 3 զուգարանը՝ 4,15 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 4,15 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմենուհի Ներսեսի Կալպակյանին, Մարիամ և Հրանտ Միհրանի Ալթունյաններին և Սերժ Ալթունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Տաթևիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner