|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2019 թվականի N 82-Ա |
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի համաձայնագրի պահանջը և այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման համար 90 տոկոս ֆինանսավորումը պարտավորվում է ապահովել «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը, իսկ ծրագրի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է մնացած 10 տոկոս համաֆինանսավորման ապահովումը համայնքի կողմից, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ջրվեժ համայնքում ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման նպատակով համայնքի բյուջեից իրականացնել 10 տոկոս համաֆինանսավորման ծախսեր, որը կազմում է 8 531 800 (ութ միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր) դրամ: |
Կողմ -9 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|