Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 նոյեմբերի 2023 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արթուր Եփրեմի Գրիգորյանի (ծնված 1965 թվականի մայիսի 20-ին) և Նաիրա Սերյոժայի Դավթյանի (ծնված 1967 թվականի հուլիսի 28-ին) դիմումը` սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-57-0332-0035 կադաստրային ծածկագրով  (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18052023-07-0151 վկայական, տրված 2023 թվականի օգոստոսի 15-ին) 665,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրենց օտարելու իրենց կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0105 կադաստրային ծածկագրով 246,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03112023-07-0047 վկայական, տրված 2023 թվականի նոյեմբերի 3-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 135-Ա որոշումը, ինչպես նաև այն, որ օտարվող հողամասը գտնվում է Գրիգորյանների ընտանիքին պատկանող հողամասերի մեջտեղում (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ թիվ 16082023-07-0027, տրված 2023 թվականի օգոստոսի 16-ին, թիվ 15082023-07-0151, տրված 2023 թվականի օգոստոսի 15-ին), այն փաստացի սահմանազատված է, որպես մեկ միասնական ամբողջություն, տիրապետվում և օգտագործվում է ընտանիքի անդամներ Արթուր Եփրեմի Գրիգորյանի և Նաիրա Սերյոժայի Դավթյանի կողմից՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0035 կադաստրային ծածկագրով 665,0 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի հետ միասին՝ որպես մեկ միասնական ամբողջականություն և ընտանիքի անդամ, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0034 կադաստրային ծածկագրով 795,0 քառ․ մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի ընդհանուր բաժնային սեփականատեր Անահիտ Բագրատի Մկրտումյանի՝ իրեն և որդուն՝ Արթուր Եփրեմի Գրիգորյանին, պատկանող հողամասին սահմանակից որդու և հարսի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վերջիններիս օտարելու մասին համաձայնությունը, որոշում եմ.

1.Արթուր Եփրեմի Գրիգորյանին և Նաիրա Սերյոժայի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-57-0332-0035 կադաստրային ծածկագրով 665,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0105 կադաստրային ծածկագրով 246,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (վարելահողը) ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Արթուր Եփրեմի Գրիգորյանին և Նաիրա Սերյոժայի Դավթյանին` կադաստրային արժեքով:

2.Սահմանել, որ հողօգտագործողները սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 9 602 (ինը հազար վեց հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողների կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հողօգտագործողների հետ կնքել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0105 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 246,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի առուվաճառքի պայմանագիր:

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Եփրեմի Գրիգորյանին և Նաիրա Սերյոժայի Դավթյանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner