Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1331-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2022 թվականի N 1331-Ա

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արտակ Ռաֆայելի Լալայանի և Տիգրան Ազատի Հովակիմյանի լիազոր ներկայացուցիչ Արամազդ Արայի Մարգարյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0345–0058 կադաստրային համարի 200,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, միավորելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով նրանց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 3/38 հասցեում գտնվող 07-057-0345-0052 կադաստրային համարի 800 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10112022-07-0062 վկայական, տրված 2022 թվականի նոյեմբերի 3-ին և N 20082020-07-0050 վկայական, տրված 2020 թվականի օգոստոսի 20-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ փոփոխման ներկայացված 200,0 քառ.մետր մակերեսով հողամասը միավորվելու է Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 3/38 հասցեում գտնվող 800 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին, որոշում եմ.

1.Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0345–0058 կադաստրային համարի 200,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, հետագայում միավորելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 3/38 հասցեում գտնվող 07-057-0345-0052 կադաստրային համարի 800,0 քառ.մետր մակերեսով հողամասի հետ՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:

2.Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0345–0058 կադաստրային համարի 200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 5-րդ թաղամաս, թիվ 3/39:

3.Առաջարկել Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 2 094 960 (երկու միլիոն իննսունչորս հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորաես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցաատում» շինարարական նորմերի պահանջները:

5.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:

6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 33

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner