Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ 3՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին:
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3)Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ջրվեժ համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին:
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում Ջրվեժ համայնքից ներկայացուցիչ առաջադրելու մասին:
5)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
6)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
7)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
8)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
9)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
10)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
11)Վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|