Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արման Վալտերի Հովակիմյանի (ծնված՝ 1985 թվականի օգոստոսի 19-ին) և Շաքե Արթուրի Հովակիմյանի (ծնված՝ 1990 թվականի հունիսի 26-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 10-րդ փողոց թիվ 24 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22102024-07-0110 վկայական, տրված 2024 թվականի մարտի 22-ին, «Գեոսփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 17-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20244RPJ9P, մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 19-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Գեոսփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արման Վալտերի Հովակիմյանին և Շաքե Արթուրի Հովակիմյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 10-րդ փողոցի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2018-2020 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 սանհանգույցը՝ 3,81 քառ․մետր և թիվ 2 պարիսպը՝ 12,57 քառ․մետր, արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արման Վալտերի Հովակիմյանին և Շաքե Արթուրի Հովակիմյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 10-րդ փողոցի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․Արման Վալտերի Հովակիմյանին և Շաքե Արթուրի Հովակիմյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 10-րդ փողոցի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2018-2020 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 սանհանգույցը՝ 3,81 քառ․մետր և թիվ 2 պարիսպը՝ 12,57 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105214218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 11 883 (տասնմեկ հազար ութ հարյուր ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արման Վալտերի Հովակիմյանին և Շաքե Արթուրի Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: