Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի հուլիսի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-09072024-07-0039 որոշումը և քաղաքացի Արա Գեղամի Մովսիսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 7-ի «Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» N 62-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման վերնագրում «ՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով,
2)որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1.Ջրվեժ համայնքի Զովք գյուղում գտնվող Արա Գեղամի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 96,88 քառ.մետր արտաքին մակերեսով սիլոսի հորի սպասարկման նպատակով փաստացի օգտագործվող 07-030-0014-0026 կադաստրային ծածկագրով 3495,7 քառ.մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողակտորի օգտագործման հիմքերը համարել վերականգնված:
2.Պարտավորեցնել Արա Գեղամի Մովսիսյանին՝ գույքի հետագա օտարման դեպքում մուծելու վերը նշված 3495,7 քառ.մետր մակերեսով հողամասի՝ օտարման պահին գործող կադաստրային արժեքը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։