Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Մարտին Ալբերտի Գևորգյանի (ծնված՝ 1962 թվականի հունվարի 6-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (հիմք՝ հողի սեփականության իրավունքի պետական ակտ թիվ 045331, տրված 1996 թվականի ապրիլի 22-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023CKQEPH, մուտքագրված 2023 թվականի հոկտեմբերի 6-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1992 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 ավտոտնակը՝ 48,1 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ ավտոտնակը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 7-րդ փողոց, թիվ 23/1:
2.Մարտին Ալբերտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 7-րդ փողոցի թիվ 23/1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1992 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 ավտոտնակը՝ 48,1 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարտին Ալբերտի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից