Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին» N 17-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) «ամբուլատորիայի շենքը» բառերից հետո լրացնել «՝ 143,2 քառ.մետր մակերեսով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|