Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի ««Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 76-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման վերնագրում, առաջին և երկրորդ կետերում, «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» բառերը և իրենց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով,
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշմամբ հաստատված փոփոխությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: