Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 16-ի N 1 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-043-0356-0007 կադաստրային համարի 0,95963 հեկտար մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասը փոխադրել գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողերի կատեգորիա: 2. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-043-0467-0010 կադաստրային համարի 0,12 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: 3. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-043-370-0029 կադաստրային համարի 0,95670 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: 4. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |