Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրը սպասարկող խորքային պոմպը հորի մասնակի փլուզման և ցեխաջրերի մղման հետևանքով շարքից դուրս է եկել և այրվել, և հիմք ընդունելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության 2023 թվականի հուլիսի 31-ի թիվ ԳՀ 1-04/357 գրությամբ ներկայացված խնդրանքը՝ հորի և շարժիչի վերանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրը սպասարկող հորի և շարժիչի վերանորոգման աշխատանքների իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |