Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի N 15-Ա որոշումը և հաշվի առնելով Արթուր Հայկի Հովհաննիսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Արթուր Հայկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ձորաղբյուր այգեգործական զանգված 21-րդ թաղամաս թիվ 5 հասցեի՝ 07-042-0173-0007 կադաստրային համարի 500,0 քառ.մետր մակերեսով հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 173-րդ թաղամաս, թիվ 6:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Հայկի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: