Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Տիգրան Ֆելիքսի Գևորգյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Տիգրան Ֆելիքսի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 2128,5 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 1-ին փողոց, 1-ին փակուղի, թիվ 2, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 1710,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 1-ին փողոց, 1-ին փակուղի, թիվ 2/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Ֆելիքսի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: