Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանի խնդրանքը, որոշում եմ.
1․«ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 1/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 29,8 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 38-րդ փողոց, թիվ 1/1, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 5,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 38-րդ փողոց, թիվ 1/12:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: